Մադրիդի «Ռեալը» խնդիրներ չունեցավ՝ 4:1 (տեսանյութ)

01:59   18 դեկտեմբերի, 2023

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վիլյառեալին» եւ պարտության մատնեց 4:1 հաշվով։

Արքայական թիմից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ), բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն (տեսանյութ), իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը (տեսանյութ) եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը (տեսանյութ)։

«Ռեալը» 42 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վիլյառեալը» 14-րդն է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 4:1

Ջուդ Բելինգեմ, 25, Ռոդրիգո, 37, Բրաիմ Դիաս, 64, Լուկա Մոդրիչ, 68 - Խոսե Լուիս Մորալես, 55



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.