«Բայերը» հաղթեց «Այնտրախտին» եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

22:29   17 դեկտեմբերի, 2023

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», որն անցած տուրում 5:1 հաշվով հաղթել էր չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

«Բայերից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն (տեսանյութ), հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը (տեսանյութ) եւ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը (տեսանյութ

«Բաեյրը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Այնտրախտը» 8-րդն է՝ 21 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բայեր» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3:0 

Վիկտոր Բոնիֆասե, 14, Ժերեմի Ֆրիմպոնգ, 51, Ֆլորիան Վիրց, 57

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 22:30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։