Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

22:01   15 դեկտեմբերի, 2023

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճած սերբ Ալեքսեյ Սարանայից հետ մնալով կես միավոր։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության մատնեց ուկրաինացի Վալենտին Հուլկային, Շվեդիայի ներկայացուցիչ Դրեզեն Դրագիչեւիչին, կոսովցի Նդերիմ Սարաչիին, սլովենացի Մատեյ Սեբենիկին, խորվաթ Անտե Սարիչին, չեռնոգորցի Դենիս Կադրիչին, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին,

ոչ ոքի խաղաց սերբ Ալեքսեյ Սարանայի, ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի, ավստրիացի Կասպեր Շոպենի եւ ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ։

Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա կայծակնային խաղի Եվրոպայի անհատական առաջնությունը (13 տուր)։

Ֆոտո՝ ՀՇՖ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.