Իտալիան ակումբների քանակով առաջատար է եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆում

12:22   15 դեկտեմբերի, 2023

Եվրագավաթային մրցաշարերի (Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա, Կոնֆերենցիաների լիգա) փլեյ-օֆֆում ակումբների քանակով առաջատարը Իտալիան է, որը գարնանային հատվածում կունենա 7 մասնակից։ Անգլիան, Գերմանիան, Իսպանիան ու Ֆրանսիան ներկայացված կլինեն 6-ական թիմերով։

Իտալիա․ «Ինտեր», «Նապոլի», «Լացիո», «Ատալանտա», «Ռոմա», «Միլան», «Ֆիորենտինա»։

Գերմանիա․ «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Բայեր», «Ֆրայբուրգ», «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»։

Անգլիա․ «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Վեստ Հեմ», «Բրայթոն», «Լիվերպուլ», «Աստոն Վիլա»։

Իսպանիա․ «Ռեալ Մադրիդ», «Ռեալ Սոսիեդադ», «Աթլետիկո Մադրիդ», «Բարսելոնա», «Վիլյառեալ», «Բետիս»։

Ֆրանսիա․ ՊՍԺ, «Մարսել», «Թուլուզ», «Ռեն», «Լիլ», «Լանս»։

Եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։