IWF Գրան պրի․ Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

18:18   11 դեկտեմբերի, 2023

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշայինների պայքարում երկամարտում գրավեց երկրորդ տեղը՝ հավաքելով 370 կգ (170+200)։

Պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր, հրում վարժությունում՝ բրոնզե մեդալակիր։

Հաղթողի կոչումը նվաճած Շահզադբեկ Մատյակուբովը (Թուրքմենստան) երկամարտում հավաքեց 371 կգ (167+204):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.