13:36 11 դեկտեմբերի, 2023Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացված սուսերամարտի Եվրոպայի մինչև 14 տարեկան գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։
Գագիկ Հովհաննիսյանի գխավորած հավաքականից գերազանց ելույթ ունեցավ ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը: Նա հաղթեց բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը (armnoc.am):
Զուգահեռաբար տեղի ունեցան նաև պատանեկան և երիտասարդական միջազգային մրցաշարեր: Պատանեկանում Վրույր Հովհաննիսյանը, իսկ երիտասարդականում Նորայր Մայրանյանը գրավեցին երրորդ տեղը:
Ընթացիկ մրցաշրջանում հայ սուսերակիրները միջազգային մրցաշարերում նվաճել են հինգ մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան նաև Թբիլիսիում դեկտեմբերի 21-25-ն անցկացվելիք Վրաստանի բաց առաջնությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.