09:38 11 դեկտեմբերի, 2023«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է ռուսաստանցի կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովի հաղթական գոլը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի խաղում։ «Կրասնոդարը» հաղթել էր 1:0 հաշվով, Սպերցյանը կատարել էր գոլային փոխանցումը։
«Մեր գոլը կարելի է համեմատել «Բարսելոնային» «Լիվերպուլի» խփած գոլի հետ։ Ես տեսա, որ Նիկիտան միայնակ է կանգնած, բոլորը գնդակին հակառակ էին։ Իրար նայեցինք եւ կարողացանք ստեղծել այդ գոլը։ Իմ կատարած ամենախելահեղ գոլային փոխանցումն է»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։
«Կրասնոդարը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Զենիթից»։
Вот он, победный гол в ворота ЦСКА
— FCKrasnodar (@FCKrasnodar) December 10, 2023
Браво, Никита! #МыКраснодар #КраснодарЦСКА #ВперёдБыки pic.twitter.com/zYUFvnLESn
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.