ԱԱ․ Հայաստանի հավաքականը սկսում է պատրաստվել Վրաստանի դեմ խաղին

14:02   10 դեկտեմբերի, 2023

Վրաստանի դեմ առաջիկա հանդիպմանն ընդառաջ՝ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 10-15-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման էլիտ ռաունդի Հայաստան -Վրաստան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին.

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)

Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)

Արտյոմ Զաքարյան - «Երևան ՖԱ»

Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)

Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»

Ժուլիո Սեզար Բրուլլո Զանոտտո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)

Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»

Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)

Ֆելիպե Պարադինսկի - «Ուխտա» (Ռուսաստան)

Միհրան Դերմենջյան - «Երևան ՖԱ»

Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։