«Ինտերը» խնդիրներ չունեցավ՝ 4:0, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (ֆոտո, վիդեո)

01:39   10 դեկտեմբերի, 2023

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» ընդունեց «Ուդինեզեին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

42-րդ րոպեին Չալհանօղլուին փոխանցումից հետո աչքի ընկավ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։

44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումն արդյունավետ օգտագործեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

85-րդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 79-րդ րոպեին։

«Ինտերը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Ուդինեզեն» 16-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 4:0

Հական Չալհանօղլու, 37, 11մ, Ֆեդերիկո Դիմարկո, 42, Մարկուս Տյուրամ, 44, Լաուտարո Մարտինես, 85



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։