«Ֆիորենտինան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

03:02   7 դեկտեմբերի, 2023

«Ֆիորենտինան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

«Պարմայի» հետ դիմակայության հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով (տեսանյութ)։ Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլ չխփեցին։

Հետխաղային 11-մետրանոցներով «Ֆիորենտինան» հաղթեց 4:1 հաշվով։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էր դուրս եկել Հռոմի «Լացիոն», որը 1:0 հաշվով պարտության էր մատնել «Ջենոային»։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ֆիորենտինա» - «Պարմա»՝ 2:2, 11մ՝ 4:1 (տեսանյութ)

Մբալա Նզոլա, 83, Ռիկարդո Սոտիլ, 90, 11մ - Ադրիան Բերնաբե, 21, Անժ-Յոան Բոնի, 23



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.