17:08 6 դեկտեմբերի, 2023Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարել է իսպանական «Գրանադայի» եւ Իսպանիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Բրայան Սարագոսայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին կմիանա 2024թ․ հուլիսին, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիսի 30-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» Սարագոսայի տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն եվրո։
Սարագոսան «Գրանադայի» սան է։ Ակումբի գլխավոր թիմի հետ նա մասնակցել է 51 հանդիպման, խփել է 10 գոլ։
Transfermarkt-ը Սարագոսայի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.