Հայաստանի թիմն Իսրայելից վերադառնում է 6 մեդալով

11:44   12 նոյեմբերի, 2012

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտում նվաճեց վեց մեդալ: Մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել ութ ծանրորդ:

Մրցաշարի վերջին օրը հարթակ դուրս եկած գերծանրքաշայինների պայքարում Հայկ Հակոբյանը երկամարտի 402 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը` չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Էդուարդ Մեժգիկովին զիջելով անձնական քաշով: Ռուսաստանցին եւս հավաքեց 402 կգ:

Հիշեցնենք, որ 94 կգ քաշային կարգում փոխչեմպիոն է դարձել Վարդան Դավթյանը, 85-ում` Աղասի Աղասյանը, 77-ում` Սամվել Գրիգորյանը: Բրոնզե մեդալակիր դարձան 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։