«Արսենալը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

23:25   25 նոյեմբերի, 2023

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 13-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բրենթֆորդի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։

«Արսենալը» 30 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղ նահանջած չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Բրենթֆորդը» 11-րդն է՝ 16 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Արսենալ»՝ 0:1 (տեսանյութ)

Կայ Հավերց, 88



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։