18:59 25 նոյեմբերի, 2023Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
39-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Ունայ Լոպեսը։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց «Ռայո Վալիեկանոյի» ֆրանսիացի պաշտպան Ֆլորիան Լեժյոնի գոլի շնորհիվ։
«Բարսելոնան» 31 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռայո Վալիեկանոն» 8-րդն է՝ 19 միավոր։ Առաջատար «Ժիրոնան» 13 խաղից հետո ունի 34 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Ռայո Վալիեկանո» - «Բարսելոնա»՝ 1:1 (տեսանյութ)
Ունայ Լոպես, 39 - Ֆլորիան Լեժյոն, 82, ինքնագոլ
«Վալենսիա» - «Սելտա»՝ 19:15 (Երեւանի ժամանակ)
«Խետաֆե» - «Ալմերիա»՝ 21:30
«Աթլետիկո Մադրիդ» - «Մալյորկա»՝ 00:00
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.