17:03 20 նոյեմբերի, 2023Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը Լեհաստանի Նովի Սոչ քաղաքում մասնակցել է WPA վարկածով Եվրոպայի առաջնությունը:
Հավաքականը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ նվաճել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։
20 երկրների ավելի քան 300 մարզիկների պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց թիմային երկրորդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն Լեհաստանի հավաքականին, հաղորդում է ՀՊՖ-ի մամուլի ծառայությունը:
Պատանիների 48կգ քաշային կարգի ձգում վարժությունում Եվրոպայի ռեկորդով (115 կգ) չեմպիոն դարձավ Տավուշի մարզի Բերդ քաղաքից Արտյոմ Գալստյանը:
60կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից Ալիկ Խաչատրյանը` ինչպես նաև պատանիների` մինչև 19 տարեկան, բացարձակ հաշվարկում զբաղեցրեց երրորդ տեղը:
Հրազդան քաղաքի մեկ այլ ներկայացուցիչ` Արթուր Վարդանյանը, 74կգ քաշային կարգում դարձավ կրկնակի փոխչեմպիոն: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը ներկայացնող Արտակ Ավետիսյանը 90կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 100կգ պայքարում չեմպիոն դարձավ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից Վահե Ափիցարյանը:
Մեծահասակների պայքարում 56կգ քաշային կարգում ձգում վարժության Եվրոպայի ռեկորդով (180կգ) չեմպիոն դարձավ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից Սեյրան Աբրահամյանը: 100կգ Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ նույն քաղաքի մեկ այլ ներկայացուցիչ Սեդրակ Մացակյանը:
82,5կգ M4 տարիքային խմբում հաղթեց Երևանցի Դավիթ Գրիգորյանը: 90կգ M2 Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից Կարեն Հովհաննիսյանը: 100կգ M2 տարիքային խմբում հաղթեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից Հայկ Աֆյանը: Երևանցի Արտյոմ Խուգոյանը 110կգ հաղթող դարձավ ձգում վարժության եվրոպայի ռեկորդով` 302,5 կգ, նաև մեծահասակների բացարձակ հաշվարկում զբաղեցնելով երկրորդ տեղը:
Կանանց պայքարում 75կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Տավուշի մարզի Բերդ քաղաքից Ալլա Միրզոյանը, բացարձակ հաշվարկում զբաղեցնելով նաև երրորդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.