18:29 19 նոյեմբերի, 2023Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանն ամուսնացել է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Խոր Վիրապի եկեղեցում։
Ըմբիշի ընտրյալը Սոնա Մարտիրոսյանն է։
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնը հոտկեմբերի 31-ին Փարիզում Էյֆելյան աշտարակի ֆոնին ամուսնության առաջարկություն էր արել սիրելիին եւ ստացել դրական պատասխան։
Սիրահար զույգը առաջարկության լուսանկարներով կիսվել էր համացանցում։
«Ես ասացի «այո»»,- Ինստրագամում գրել է Վազգեն Թեւանյանի ընտրյալ Սոնա Մարտիրոսյանը։
Վազգեն Թեւանյանն Ինստագրամում կիսվել է պսակադրության արարողությունից լուսանկարներով։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.