ՄՕԿ-ը ԱՕԿ-ներին հորդորել է չմասնակցել Ռուսաստանի կազմակերպած Բարեկամության համաշխարհային խաղերին

11:59   15 նոյեմբերի, 2023

Միջազգային օլիմպիական կոմիտեն բոլոր երկրների Ազգային օլիմպիական կոմիտեներին հորդորել է չմասնակցել Ռուսաստանի կազմակերպած Բարեկամության համաշխարհային խաղերին։ Այդ մրցումները նախատեսված են 2024թ․ սեպտեմբերին։

«Հաշվի առնելով համաշխարհային սպորտի աճող քաղաքականացումը՝ մենք բոլոր երկրիների օլիմպիական կոմիտեներին խնդրում ենք ցուցաբերել զգուշություն այս նախաձեռնության նկատմամբ։

Բարեկամության համաշխարհային խաղերին մասնակցելը կհակասի ՄՕԿ-ի արգելքին Ռուսաստանում միջազգային մրցումների անցկացման վերաբերյալ, նաեւ կհակասի օլիմպիական շարժման ընդհանուր նպատակին՝ սպորտի անկախության եւ ինքնուրույնության հարցում»,- ՄՕԿ-ի՝ ԱՕԿ-ների հետ հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ջեյմս Մաքլեոդի խոսքը մեջբերում է Inside the Games-ը։

Բարեկամության համաշխարհային խաղերի մրցումները կանցկացվեն Մոսկվայում եւ Եկատերինբուրգում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։