20:29 14 նոյեմբերի, 2023Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարզում անցկացրեց Երեւանի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն / ֆուտբոլի ակադեմիայում, որը բաց էր երկրպագուների եւ լրագրողների համար: Մարզմանը մասնակցում էին Հայաստանի հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, որոնք պատրաստվում են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին:
Բաց մարզմանը երկրպագուներն ու լրագրողները հետեւում էին տրիբունաներից, որը վերահսկվում էր անվտանգության աշխատակիցների կողմից: Տրիբունաների մի մասում էլ Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF շարժման անդամներն էին, որոնք երգերով, վանկարկումներով աջակցում էին հավաքականի անդամներին: 1,5 ժամ տեւած մարզումից հետո, ավանդույթի համաձայն, ֆուտբոլիստները երկրպագուներին գնդակներ նետեցին, լուսանկարվեցին եւ ինքնագրեր բաժանեցին:
Երկրպագուների մեծ մասը հնարավորություն չունեցավ տրիբունաներից դուրս գալ, քանի որ անվտանգության աշխատակիցները մարզումից հետո էլ թույլ չէին տալիս մոտ գնալ խաղադաշտին, մոտենալ սիրելի ֆուտբոլիստներին:
Մարզման ընթացքում մի քանի անգամ պատանի երկրպագուները ճեղքեցին անվտանգության պատնեշը եւ վազեցին խաղադաշտ: Այդպես մարզման գրեթե ամբողջ ընթացքում անտվանգության աշխատակիցները փորձում էին երկրպագուներ բռնել խաղադաշտում: Անվտանգության կոշտ նկատողությունների արդյունքում էլ տրիբունաներում քաշքշուկ եւ վեճ սկսվեց երկրպագուի եւ ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակցի միջեւ, որն արագ հարթվեց:
Տրիբունաներից մարզումը լուսաբանող լրատվամիջողների ներկայացուցիչները դժգոհություն հայտնեցին երկրպագուների հետ նույն տրիբունայում գտնվելու համար: Ֆոտոթղթակիցները բոյկոտեցին մարզումը, քանի որ ոչ միայն լրագրողներին, այլեւ ֆոտոթղթակիցներին եւ օպերատորներին էր արգելված խաղադաշտի մոտից աշխատել: ՀՖՖ ներկայացուցիչը լրագրողներին մեկնաբանեց, որ այդպես է ցանկանցել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Ուկրաինացի մասնագետը ասել է, թե խաղադաշտի շուրջ հավաքաված լրագրողները, ֆոտոթղթակիցներն ու օպերատորները խանգարում են իր աշխատանքին:
Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում կմրցի Ուելսի (նոյեմբերի 18, Երեւան) եւ Խորվաթիայի (նոյեմբերի 21, Զագրեբ) հետ։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.