«Բավարիան» արդյունավետության ռեկորդ է սահմանել

09:43   14 նոյեմբերի, 2023

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արդյունավետության ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայի առաջին 11 տուրերի հանդիպումներում խփած գոլերի քանակով, հաղորդում է Opta Sport-ը։

Գերմանացի Թոմաս Տուխելի թիմն արդեն խփել է 42 գոլ։ Նախքան այս ոչ մի թիմի չէր հաջողվել առաջնության առաջին 11 խաղում 40-ից շատ գոլ խփել։

11-րդ տուրում «Բավարիան» 4:2 հաշվով պարտության էր մատնել «Հայդենհայմին» Հարի Քեյնի դուբլի եւ Ռաֆայել Գերեյրուի ու Էրիկ Շուպո-Մոտինգի գոլերի շնորհիվ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.