«Լիվերպուլի» եւ «Աստոն Վիլայի» հաղթանակները (տեսանյութ)

20:01   12 նոյեմբերի, 2023

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Բրենթֆորդի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Աչքի ընկավ նաեւ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

«Լիվերպուլը» 27 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած  առաջատար «Մանչեսթեր Սիթին» եւ երրորդ տեղ նահանջած «Արսենալը»։ «Տոտենհեմը» նահանջեց չորրորդ տեղ՝ 26 միավոր։

«Աստոն Վիլան» 3:1 հաշվով պարտության մատնեց «Ֆուլհեմին» եւ 25 միավորով 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բրենթֆորդ»՝ 3:0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 39, 62, Դիոգու Ժոտա, 74

«Աստոն Վիլա» - «Ֆուլհեմ»՝ 3:1 (տեսանյութ)

Էնթոնի Ռոբինսոն, 27, ինքնագոլ, Ջոն Մաքգին, 42, Օլի Ուոթքինս, 64 - Ռաուլ Խիմենես, 70

«Բրայթոն» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1։1

Սիմոն Ադինգրա, 6 - Ադամ Ուեբսթեր, 74, ինքնագոլ

Հեռացում՝ Մահմուդ Դաուդ («Բրայթոն»), 69

«Վեստ Հեմ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3:2

Լուկաս Պակետա, 3, Ջարոդ Բոուեն, 65, Թոմաշ Սոուչեկ, 88 - Տայվո Ավոնիի, 44, Էնթոնի Էլանգա, 63

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։