19:25 12 նոյեմբերի, 2023Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող սամբոյի աշխարհի առաջնությունում Դավիթ Գրիգորյանը նվաճեց Հայաստանի 5-րդ արծաթե մեդալը՝ հռչակվելով աշխարհի փոխչեմպիոն:
98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 հաղթանակից հետո եզրափակիչում գոտեմարտեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Անտոն Կոնավալովի հետ եւ պարտվեց 0:6 հաշվով:
Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց առանց ոսկե մեդալի՝ 5 արծաթ եւ 5 բրոնզ: Արծաթե մեդալակիրներ դարձան՝ Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից Վահրամ Գրիգորյանը (64 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ): Բրոնզե մեդալակիրներ են Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), մարտական սամբոյից Վաչիկ Վարդանյանը (71 կգ) եւ Արման Ավանեսյանը (98 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.