09:10 11 նոյեմբերի, 2012WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն (59-3, 51 նոկաուտ) պաշտպանեց տիտղոսները:
Նոյմեբերի 10-ին Համբուրգ քաղաքի Imtech-Arena մարզապալատում կայացած մենամարտում 36-ամյա ուկաինացին պարտության մատնեց Լեհաստանի ներկայացուցիչ Մարիուշ Վախին (27-1, 15 նոկաուտ): 32-ամյա Վախը դիմացավ բոլոր՝ 12 ռաունդների ընթացքում: Ուկրաինացին հաղթեց միավորներով՝ 119:109, 120:107, 120:107:
Մենամարտն անցավ Կլիչկոյի բացահայտ առավելությամբ, սակայն նա չկարողացավ նոկաուտի ենթարկել մրցակցին: Մինչեւ այս Մարիուշ վաղը չի հայտնվել նոկաուտում: Լեհ բռնցքամարտիկն առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:
Ֆոտո՝ Getty Images








The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.