«Ինտերը» հաղթեց «Ատալանտային», Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում (տեսանյութ)

22:59   4 նոյեմբերի, 2023

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից աչքի ընկան թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ատալանտան» 5-րդն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ատալանտա» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)

Ջանլուկա Սկամակա, 61 - Հական Չալհանօղլու, 40, 11, Լաուտարո Մարտինես, 57

Հեռացում՝ Ռաֆայել Տոլոյ («Ատալանտա»), 90+2



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.