18:56 4 նոյեմբերի, 2023Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ժիրոնան» հյուրընկալվեց «Օսասունային» եւ հաղթեց 4:2 հաշվով։
«Օսասունայից» դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը։ «Ժիրոնայի» կազմում աչքի ընկան իսպանացի կիսապաշտպաններ Իվան Մարտինն ու Ալեշ Գարսիան եւ ուկրաինացի հարձակվողներ Արտյով Դովբիկն ու Վիկտոր Ցիգանկովը։ Դովբիկը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց։
«Ժիրոնան» 31 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 3 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Օսասունան» 11-րդն է՝ 13 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Օսասունա» - «Ժիրոնա»՝ 2:4 (տեսանյութ)
Անտե Բուդիմիր, 25, 55 - Իվան Մարտին, 16, Արտյոմ Դովբիկ, 71, Վիկտոր Ցիգանկով, 80, Ալեշ Գարսիա, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.