«Մասթերս»․ Գրիգոր Դիմիտրովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

19:04   3 նոյեմբերի, 2023

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարում մեկնարկել են քառորդ եզրափակիչի հանդիպումները։

Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 17) 6:1, 4:6, 6:4 հաշվով առավելության հասավ Հուբերտ Հուրկաչի (Լեհաստան, 11) նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Դիմիտրովը եզրափակիչի ուղեգրի համար կմցրի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան, 6) - Կարեն Խաչանով (Ռուսաստան, 15) զույգի հաղթողի հետ։

Քառորդ եզրափակիչ մյուս զույգերում կմրցեն․

Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան, 6) - Կարեն Խաչանով (Ռուսաստան, 15),

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) - Հոլգեր Ռունե (Դանիա, 7),

Ալեքս դե Մինոր (Ավստրալիա, 13) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 5):

Կիսաեզրափակիչի մրցախաղերը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, եզրափակիչը՝ նոյեմբերի 5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։