ATP-500. Յանիկ Սիները հաղթեց Անդրեյ Ռուբլյովին եւ դուրս եկավ եզրափակիչ

21:29   28 հոկտեմբերի, 2023

Աշխարհի չորրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Իտալացի թենիսիստը կիսաեզրափակիչում  5:7, 6:7 (5:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Եզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը կիսաեզրափակիչում 6:4, 7:6 (8:6) հաշվով պարտության էր մատնել աշխարհի 7-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։