ATP-500․ Ցիցիպասը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Մեդվեդեւի հետ

11:35   28 հոկտեմբերի, 2023

Աշխարհի 7-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս է եկել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարի եզրափակիչ։ Հույն թենիսիստը մրցել է աշխարհի 77-րդ ռակետ, խորվաթ Բորնա Գոյոյի հետ եւ առավելության է հասել 7:6 (7:4), 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 51 րոպե։

Կիսաեզրափակիչում Ցիցիպասի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։