ATP-500․ Մեդվեդեւը դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ կմրցի Խաչանովի հետ

18:47   26 հոկտեմբերի, 2023

Աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Մեդվեդեւը 3:6, 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 17-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 6 րոպե։

Քառորդ եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։ Նրանք 6-րդ անգամ կորտ դուրս կգան իրար դեմ։ Նախորդ 5 մրցախաղերում 4 անգամ հաղել է Մեդվեդեւը՝  Next Gen ATP Finals (2017), Կանադայի «Մասթերս» (2019), Ադելաիայի մրցաշարում եւ Մայամիի «Մասթերում» (երկուսն էլ՝ 2023-ին)։ Խաչանովը Մեդվեդեւին հաղթել է մեկ անգամ՝ 2018-ին Մոսկվայում։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։