Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել են Սերբիայի առաջին լիգայի հաղթող

22:52   22 հոկտեմբերի, 2023

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում դարձել են կանանց Սերբիայի առաջին լիգայի ոսկե մեդալակիրներ, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

«Ցրվենա Զվեզդայի» կազմում հանդես են գալիս նաեւ  կանանց միջազգային գրոսմայստեր Յովանա Ռապորտը և կանանց միջազգային վարպետներ Ադելա Վելիկիչը և Յովանա Սրդանովիչը:

«Ցրվենա Զվեզդան» նաև բրոնզե մեդալ էր նվաճել հոկտեմբերի 1-ից 7-ը Ալբանիայում անցկացված կանանց Եվրոպայի ակումբային գավաթում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.