«Ռոման» պարտության մատնեց «Մոնցային» (տեսանյութ)

16:34   22 հոկտեմբերի, 2023

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Մոնցային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

41-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց  «Մոնցայի» իտալացի պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոն։

Հռոմեական թիմի գոլը 90-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավին։

«Ռոման» 14 միավորով 6-րդն է, «Մոնցան» 11-րդ տեղում է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռոմա» - «Մոնցա»՝ 1:0 (տեսանյութ)

Ստեֆան Էլ Շաարավի, 90

Հեռացում՝ Դանիլո Դ’Ամբրոզիո («Մոնցա»), 41, երկրորդ խաղակես

«Բոլոնիա» - «Ֆրոզինոնե»՝ 17:00 (Երեւանի ժամանակ)

«Սալերնիտանա» - «Կալյարի»՝ 17:00

«Ատալանտա» - «Ջենոա»՝ 20:00

«Միլան» - «Յուվենտուս»՝ 22:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։