Ալեքսանդր Պետրակով․ Կվերլուծենք սխալները եւ կշարժվենք առաջ

19:38   17 հոկտեմբերի, 2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Ստրումիցայում տեղի ունեցած ընկերական խաղում Հյուսիսային Մակեդոնիայի թիմից կրած 1:3 հաշվով պարտությունը։

«Լավ թիմի հետ լավ ստուգողական հանդիպում անցկացրինք։ Փորձարկեցինք երիտասարդ ֆուտբոլիստների։ Ցավոք, չենք կարող հավաքականում լուրջ ռոտացիա կատարել։

Ես ֆուտբոլիստներին չէի տրամադրել խաղալ պաշտպանական ֆուտբոլ։ Հյուսիսային Մակեդոնիայի թիմը մեզ ստիպեց այդպես խաղալ։

Ես կարծում էի, որ երիտասարդ ֆուտբոլիստները լի են էներգիայով, գրոհելու մեծ ցանկությամբ, բայց նրանք սխալներ թույլ տվեցին։ Այդ ֆուտբոլիստների համար ամեն ինչ առջեւում է։ Մենք կվերլուծենք սխալները եւ կշարժվենք առաջ»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։

Հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին Երեւանում կընդունի Ուելսի հավաքականին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.