11:14 13 հոկտեմբերի, 2023Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի Արգենտինա - Պարագվայ խաղում տհաճ միջադեպ է տեղի ունեցել արգենտինացիների ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի եւ պարագվայցիների հարձակվող, իտալական «Տորինոյի» խաղացող Անտոնիո Սանաբրիայի մասնակցությամբ։
Վիճաբանության ընթացքում Սանաբրիան թքել է Մեսիի մեջքին։ Մրցավարը չի արձագանքել։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը Պարագվային հաղթել էր 1:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.