18:28 9 նոյեմբերի, 2012Նոյեմբերի 10-ին Համբուրգում Վլադիմիր Կլիչկոն (58-3, 50 նոկաուտ) կանցկանցի իր տիտղոսների հերթական պաշտպանությունը Մարիուշ Վախի (27-0, 15 նոկաուտ) դեմ մենամարտում: Ուկրաինացի բռնցքամարտիկին են պատկանում WBA, IBF եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:
Մենամարտից առաջ միջազգային բուէմեյքերները Կլիչկոյի հաղթանակի համար սահմանված գործակիցը 1.05-ից բարձրացրել են մինչեւ 1.12, իսկ Վախի հաղթանակի գործակիցը 9.6 –ից նվազեցվել է` դառնալով 5, հայտնում է segodnya.ua-ն:
Վլադիմիր Կլիչկոն առաջին անգամ իր կարիերայի ընթացքում կմենամարտի մրցակցի հետ, ով ավելի բարձրահասակ է քան ուկրաինացին: Վլադիմիր Կլիչկոյի հասակն է 198 սմ, իսկ լեհ բռնցքամարտիկինը` 202 սմ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.