Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի Պովուա դի Վարզին քաղաքում անցկացրել է վերջին մարզումը՝ պատրաստվելով Պորտուգալիայի դեմ հանդիպմանը աշխարհի առաջնության ընտրական փուլի էլիտ ռաունդի չորրորդ տուրում։
ՀՖՖ-ն ներկայացրել է հավաքականի խաղացող Սարգիս Մարգարյանի նախախաղային մեկնաբանությունը։
Մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (հոկտեմբերի 12)։
Երեւանում Պորտուգալիայի հավաքականն առավելության էր հասել 6:5 հաշվով եւ E խմբի առաջատարն է՝ 9 միավոր։ Հայաստանի թիմը երեք պարտությունից հետո վերջին տեղում է։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։