09:04 10 հոկտեմբերի, 2023Իտալական Ա Սերիան ներկայացրել է 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահի դիրքում նշվել է «Միլանի» 37-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, որը «Ջենոայի» դեմ խաղում ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենիանի հեռացումից հետո ստանձնել էր դարպասապահի դերը եւ դրվագներից մեկում փրկել իր թիմին գոլից։ «Միլանը» հաղթել էր 1:0 հաշվով։
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաեւ պաշտպաններ Ֆեդերիկո Գատին («Յուվենտուս»), Իլարիո Մոնտերիզին («Ֆրոզինոնե») եւ Լեոնարդո Սպինացոլան («Ռոմա»), կիսապաշտպաններ Մատիաս Վեսինոն («Լացիո»), Ջակոմո Բոնավենտուրան («Ֆիորենտինա»), Լեանդրո Պարեդեսը («Ռոմա»), Ռեյնիերն ու Մատիաս Սոուլեն (երկուսն էլ՝ «Ֆրոզինոնե»), հարձակվողներ Ռոմելու Լուկակուն («Ռոմա») եւ Վալենտին Կաստելիանոսը («Լացիո»)։
#MondayMotivation | L'ha parata @_OlivierGiroud_! #GenoaMilan | @acmilan pic.twitter.com/zYj0tEtuZg
— Lega Serie A (@SerieA) October 9, 2023
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.