17:39 8 հոկտեմբերի, 2023Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Սամարայի «Կռիլյա Սովետովին»։
13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նորեկ, 22-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը (տեսանյութ)։ Ավելացված երրորդ րոպեին «Պարի Նիժնի Նովգորոդի» առավելությունը կրկնապատկեց Գվինեա Բիսաուն ներկայացնող հարձակվող Զե Տուրբոն։
«Կռիլյա Սովետովը» 21 միավորով երկրորդն է, «Պարի Նիժնի Նովգորոդը» 5-րդն է՝ 17 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.