ԵԼ․ «Լիվերպուլն» ու «Ռոման» խնդիրներ չունեցան, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

00:55   6 հոկտեմբերի, 2023

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները։

E խմբում անգլիական «Լիվերպուլն» ընդունեց բելգիական «Ռոյալ Յունիոնին» եւ հաղթեց 2:0 հաշվով հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի եւ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի գոլերի շնորհիվ։

«Լիվերպուլը» երկրորդ հաղթանակը տարավ եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

G խմբում իտալական «Ռոման» տանը մրցեց շվեյցարական «Սերվետի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին։ Աչքի ընկան նաեւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն եւ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)` 2:0 (տեսանյութ) 

«Թուլուզ» (Ֆրանսիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)` 1:0

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 6 միավոր, «Թուլուզ»՝ 4, «Ռոյալ Յունիոն»՝ 1, ԼԱՍԿ՝ 0:

F խումբ

«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Պանատինաիկոս» (Հունաստան)` 0:0

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1:0

Մրցաշարային դրություն․ «Պանատինաիկոս»՝ 4 միավոր, «Վիլյառեալ»՝ 3, «Ռեն»՝ 3, «Մաքաբի»՝ 1:

G խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Սերվետ» (Շվեյցարիա)` 4:0 (տեսանյութ)

«Սլավիա» (Չեխիա) - «Շերիֆ» (Մոլդովա)` 6:0

Մրցաշարային դրություն․ «Սլավիա»՝ 6 միավոր, «Ռոմա»՝ 6, «Սերվետ»՝ 0, «Շերիֆ»՝ 0։

H խումբ

«Մոլդե» (Նորվեգիա) - «Բայեր» (Գերմանիա)` 1:2

«Հեկեն» (Շվեդիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)` 0:1

Մրցաշարային դրություն․ «Բայեր»՝ 6, «Ղարաբաղ»՝ 6, «Մոլդե»՝ 0, «Հեկեն»՝ 0։

A խումբ

«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա)` 1:2 (տեսանյութ) 

«Բաչկա Տոպոլա» (Սերբիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)` 2:2

Մրցաշարային դրություն․ «Վեստ Հեմ»՝ 6 միավոր, «Ֆրայբուրգ»՝ 3, «Օլիմպիակոս»՝ 1, «Բաչկա Տոպոլա»՝ 1։

B խումբ

ԱԵԿ (Հունաստան) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 1:1

«Մարսել» (Ֆրանսիա) - «Բրայթոն» (Անգլիա)` 2:2

Մրցաշարային դրություն․ ԱԵԿ՝ 4 միավոր, «Մարսել»՝ 2, «Այաքս»՝ 2, «Բրայթոն»՝ 1:

C խումբ․

«Արիս Լիմասոլ» (Կիպրոս) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 2:1

«Բետիս» (Իսպանիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)` 2:1

Մրցաշարային դրություն․ «Սպարտա»՝ 3 միավոր, «Արիս»՝ 3, «Բետիս»՝ 3, «Գլազգո Ռեյնջերս»՝ 3։

D խումբ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Ատալանտա» (Իտալիա)` 1:2 (տեսանյութ)

«Ռակուվ» (Լեհաստան) - «Շտուրմ» (Ավստրիա)` 0:1

Մրցաշարային դրություն․ «Ատալանտա»՝ 6 միավոր, «Սպորտինգ»՝ 3, «Շտուրմ»՝ 3, «Ռակուվ»՝ 0։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.