ATP-250. Խաչանովի մրցակիցը եզրափակիչում կլինի Նիշիոկան

22:18   25 սեպտեմբերի, 2023

Աշխարհի 46-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկան դուրս եկավ Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Նա 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 63-րդ ռակետ, ռուսաստանցի Ասլան Կարացեւի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 54 րոպե։

Եզրափակիչում Նիշիոկայի մրցակիցը կլինի աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որը կիսաեզրափակիչում 7:5, 6:4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 33-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդային։

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։