00:59 25 սեպտեմբերի, 2023Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Ռեալին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ)։ Իսպանացի Կեպա Արիսաբալագայի պաշտպանած դարպասը գրավեց նաեւ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը (տեսանյութ)։
Արքայական թիմից միակ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը (տեսանյութ)։
«Ռեալը» 5 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց եւ 15 միավորով երրորդ տեղում է։ «Աթլետիկոն» 5-րդն է՝ 10 միավոր։ Առաջատարը «Բարսելոնան» է՝ 16 միավոր։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:1
Ալվարո Մորատա, 4, 46, Անտուան Գրիզման, 18 - Տոնի Կրոս, 35
La celebración clásica de @AntoGriezmann.#ElDerbiDeMadrid | #AtletiRealMadrid#LALIGAHighlights | #LALIGAEASPORTS pic.twitter.com/YBkhIW5Qcr
— LALIGA (@LaLiga) September 24, 2023
@Simeone@AlvaroMorata #ElDerbiDeMadrid | #AtletiRealMadrid#LALIGAHighlights | #LALIGAEASPORTS pic.twitter.com/Aa03P6d2FC
— LALIGA (@LaLiga) September 24, 2023
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.