ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ՝ 4:0 (տեսանյութ)

00:40   25 սեպտեմբերի, 2023

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Մարսելին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը (տեսանյութ)։ Աչքի ընկան նաեւ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին (տեսանյութ) եւ ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին (տեսանյութ

ՊՍԺ-ն 11 միավորով երրորդն է, «Մարսելը» 7-րդն է՝ 9 միավոր։ Առաջատարը «Բրեստն» է՝ 13 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Նիցան» ունի 12 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

ՊՍԺ - «Մարսել»՝ 4:0

Աշրաֆ Հակիմի, 8, Ռանդալ Կոլո Մուանի, 37, Գոնսալու Ռամուշ, 47, 89



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։