12:13 24 սեպտեմբերի, 2023Հանրապետության հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունի հետեւանքով ոտքերի ծանր վնասվածքներ է ստացել թաեքվանդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի հնգակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից, արցախցի Իգոր Կարապետյանը։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մարզիկի անձնական մարզիչ Արայիկ Մկրտչյանը։
Իգոր Կարապետյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, հայրը զոհվել է պատերազմում։ Ընտանիքի մյուս անդամները Ստեփանակերտում են։
«Իգորն այժմ գտնվում է հիվանդանոցում։ Լուրջ վնասվածքներ է ստացել, ոտքերի 90 տոկոս այրվածք է ստացել, տասնյակից ավելի բեկորներ են հանել ոտքերից, վիրահատել են աճուկը։ Երկար ժամանակ է հարկավոր, որ մկաները վերականգնեն,բայց կվերակագնվի»,- ասաց Արայիկ Մկրտչյանը։
Իգոր Կարապետյանը մեկ ամսից պետք է մասնակցեր միջազգային մրցաշարի։ Այժմ իրականցվում է դրամահավաք նրա հետագա բուժման համար:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.