Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն խաղացողն ու մարզիչը (ֆոտո, վիդեո)

15:57   15 սեպտեմբերի, 2023

Լոնդոնի «Տոտնեհեմի» անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող օգոստոսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

26-ամյա ֆուտբոլիստը օգոստոսին մասնակցել է 3 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ «Տոտենհեմը» 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Բրենթֆորդի» հետ, հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0) եւ «Բորնմուտին» (2:0)։

Մեդիսոնն այս ամռանն է «Լեսթեր Սիթիից» տեղափոխվել «Տոտենհեմ»։

Օգոստոսի լավագույն մարզիչ է ճանաչվել հույն Անգելոս Պոստեկոգլուն, որն այս ամռանն է գլխավորել «Տոտենհեմը»՝ տեղափոխվելով շոտլանդական «Սելթիկից»։

Պրեմիեր լիգայի 4 տուրից հետո «Տոտենհեմը» 10 միավորով երկրորդ տեղում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։