21:18 13 սեպտեմբերի, 2023Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» պայմանագիր է կնքել հոլանդացի հարձակվող Սեմ Հենդրիկսի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա խաղացողը նիդերլանդական «Գրաֆսխապի» սան է, որի գլխավոր թիմում ելույթներից հետո տեղափոխվել է երկրի ամենահաջողակ ակումբ՝ «Այաքս» ու հանդես եկել երիտասարդական թիմում: Ամստերդամյան երիտասարդական թիմի հետ միասին ֆուտբոլիստը 3 մրցաշրջան է անցկացրել երկրի հզորությամբ երկրորդ լիգայում, որտեղ, ընդհանուր առմամբ, անցկացրած 176 խաղում խփել է 60 գոլ ու 19 գոլային փոխանցում։
Այնուհետև, Հենդրիկսը պայմանագիր է կնքել Նիդերլանդների քառակի չեմպիոն «Իգլսի» հետ։ Բարձրագույն լիգայում Հենդրիկսը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 8 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գավաթի խաղարկություններում 28-ամյա ֆուտբոլիստը 8 խաղում աչքի է ընկել 6 գոլով ու 2 գոլային փոխանցմամբ։
Զուգահեռաբար, Սեմը հրավերներ է ստացել Նիդերլանդների տարբեր տարիքային հավաքականներից, իսկ երիտասարդական հավաքականում նորամուտը նշել է 20 տարեկանում։
Հենդրիկսը հանդես է եկել նաև Բելգիայում։ Նիդերլանդցու նախորդ ակումբը եղել է Կիպրոսի «Օլիմպիակոս Նիկոսիան», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.