ԵԱ․ Ձիասպորտի Հայաստանի թիմի անդամը օլիմպիական վարկանիշային միավորներ է վաստակել

16:59   13 սեպտեմբերի, 2023

Ձիասպորտի Հայաստանի հավաքականը ներկայացնող Քերի Շոփֆ-Աղաջանյանը հաջողությամբ շարունակում է  օլիմպիական վարկանիշային մրցելույթները:

Քերին  67 միավորով ավեալցրել է  Փարիզի օլիմպիական խաղերի  ուղեգրի  համար վարկանիշը: Այդ արդյունքը նա գրանցել է Գերմանիայի Ռիզնբեք քաղաքում  անցկացված  գեղավարգի Եվրոպայի առաջնությունում, հաղոդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մարզուհին առաջիկա վարկանիշային մրցումներին նույնպես կմասնակցի:

Սեպտեմբերի 23-ին Երևանում կանցկացվի Հայաստանի անկախությանը նվիրված մրցաշար: Մասնակիցները հանդես կգան արգելքների հաղթահարում մրցաձևում, իսկ հոկտեմբերին նախատեսված է Հայաստանի բաց առաջնությունը, որին հնարավոր է նաև օտարերկրյա մարզիկների մասնակցությունը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.