21:56 11 սեպտեմբերի, 2023Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով։
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանական «Հոֆենհայմի» 32-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որն աչքի ընկավ անկյունայինից հետո (տեսանյութ)։ Գոլը գրանցվեց VAR-ի կիրառումից հետո։
Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտի վրա դրոնով սավառնեց Արցախի դրոշը։ Հանդիպումը մի քանի րոպե ընդհատվեց։



Հյուրերը զգալի տարածքային առավելություն ունեին՝ գնդակի 61 տոկոս վերահսկողությամբ։ Խորվաթիայի հավաքականը 9 հարված կատարեց դարպասին, Հայաստանի թիմը՝ 2 հարված։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը 8 սեյվ կատարեց։
D խմբում Խորվաթիան 4 խաղից հետո 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի 5 հանդիպում անցկացրած Թուրքիան, որը երկրորդն է։ Հայաստանի թիմը 5 խաղում վաստակել է 7 միավոր եւ երրորդն է։
Հայաստանի եւ Խորվաթիայի հավաքականները նախքան այս հանդիպել էին մեկ անգամ։ 2021-ին Խորվաթիայում տեղի ունեցած ընկերական խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:
Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվի Լատվիայի թիմին։
Եվրո-2024, ընտրական փուլ, 6-րդ տուր
D խումբ
Հայաստան - Խորվաթիա՝ 0:1
Անդրեյ Կրամարիչ, 14
Լատվիա - Ուելս՝ 22:45 (Երեւանի ժամանակ)


Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի






The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.