23:35 8 սեպտեմբերի, 2023Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Էսկիշեհիր քաղաքում հյուրընկալվել է Թուրքիայի թիմին։
Խաղի մեկնարկից առաջ թուրք հանդիսականները սուլեցին Հայաստանի հիմնի ժամանակ։
Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Զգալի տարածքային առավելություն ունեին դաշտի տերերի՝ գնդակի 66 տոկոս վերահսկողությամբ։ Սակայն թիմերը դարպասին կատարեցին 2-ական հարված։
27-րդ րոպեին գնդակի համար պայքարում մրցակցին գցելու համար դեղին քարտ ստացավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
29-րդ րոպեին տպավորիչ սեյվ կատարեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը։
31-րդ րոպեին հզոր հարված կատարեց Թուրքիայի հավաքականի դարպասին «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Սեյվ կատարեց թուրքական «Բեշիկթաշի» դարպասապահ Մերտ Գյունոկը։
Վերջին վայրկյանների հեռվից վտանգավոր հարված կատարեց Վահան Բիչախչյանը, սակայն մի քանի միլիմիտեր շեղ ստացվեց։
Ընդմիջում է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.