Գոռ Սահակյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

21:54   7 սեպտեմբերի, 2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գոռ Սահակյանը (67 կգ)  երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Եվրոպայի չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 142 կգ-ով եւ ձախողեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը քաշային փոփոխություն չկատարեց, բայց 142 կգ-ը կրկին չհաջողվեց Գոռ Սահակյանին պոկել: Միայն երրորդ մոտեցմամբ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 142 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ այս վարժությունում:

Հրում վարժությունը եւս անհաջող ստացվեց Գոռ Սահակյանի համար: 20-ամյա ծանրորդը պայքարը սկսեց 170 կգ-ով եւ առաջին մոտեցումը ձախողեց: Երկրորդ մոտեցումը եւս չհաջողվեց Հայաստանի ներկայաոցուցիչի մոտ: Երրորդ մոտեցմամբ միայն Սահակյանը հրեց 170 կգ-ը: Այս վարժությունում նա պայքարն ավարտեց 5-րդ տեղով:

Ա խմբի երկամարտում Գոռ Սահակյանը 312 կգ արդյունքով երկրորդն է, բայց B խմբի առաջատար ինդոնեզացի ծանրորդը 9 կգ-ով գերազանցել է Հայաստանի ներկայացուցիչին (321 կգ):

67 կգ քաշայինների աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 333 կգ արդյունքում (153+180) 5-րդ անգամ նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ասիայի կրկնակի չեմպիոն, չինացի Լիժուն Չեն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.