14:38 7 սեպտեմբերի, 202327-ամյա ջամայկացի կիսապաշտպան Դեմարայ Գրեյը Լիվերպուլի «Էվերտոնից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։ «Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչն է անգլիացի Սթիվեն Ջերարդը։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 9,5 միլիոն եվրո։
Ջամայկայի հավաքականի ֆուտբոլիստը «Էվերտոնում» էր հանդես գալիս 2021 թվականից՝ 75 խաղում խփելով 12 գոլ, կատարելով 6 գոլային փոխանցում։
Դեմարայ Գրեյը հանդես է եկել նաեւ «Լեսթեր Սիթիում», «Բիրմինգեմում» եւ «Բայերում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.