Ծանրամարտի ԱԱ. Իզաբելա Յայլյանը վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը

20:41   6 սեպտեմբերի, 2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակից Իզաբելա Յայլյանը վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը:

55 կգ քաշայինների Ա խմբի պայքարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ  արմունկի վնասվածք ստացավ: Հայաստանի ներկայացուցիչը առաջին մոտեցման համար պատվիրել էր 85 կգ: Քիչ անց Յայլյանը հրաժարվեց հետագա պայքարից:

Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը ինստագրամի ուղիղ եթերում հայտնեց, որ Իզաբելա Յայլյանը արմունկի վնասվածքով էր մեկնել Սաուդյան Արաբիա:

Այս պահին ընթանում է 55 կգ քաշայինների պայքարը, որտեղ մասնակցում է նաեւ Ալեքսանդրա Գրիգորյանը:

Պոկում վարժությունում Գրիգորյանը պայքարն ավարտել է 83 կգ-ով: Հայաստանի հավաքականի անդամը հաջողությամբ կատարել է միայն առաջին մոտեցումը: Երկրորդ եւ երրորդ մոտեցման համար պատվիրված 86 կգ-ը ձախողեց:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.