US Open․ Նովակ Ջոկովիչը հաղթեց Թեյլոր Ֆրիցին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

01:10   6 սեպտեմբերի, 2023

Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:1, 6:4, 6:4։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 38 րոպե։

Նովակ Ջոկովիչի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ, 10) - Բեն Շելթոն (ԱՄՆ, 47) դիմակայության հաղթողը։

Նովակ Ջոկովիչը կարիերայում 47-րդ անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչում։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։